Եղիշե Չարենից տուն-թանգարանում անցկացված միջոցառումը նվիրված էր մարտի 11-ին Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին:
«Նվիրում» խորագիրը կրող հուշ-երեկոն, տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով` իրենց հոգու պարտքն էր:
Ընթերցվեցին չարենցյան թանկերը, հետո ճապոնական թանկերը, հնչեց ճապոնական երաժշտություն, կատարվեցին ճապոնական ազգային պարեր:
Միջոցառման շրջանակում ցուցադրվեցին նկարիչ Վարդան Գաբրիելյանի աշխատանքները, ինչպես նաեւ Չարենցի անձնական իրերից ճապոնական գրավյուրաներ, Բուդդայի արձանիկներ:
«Մեր ժամանակակից նկարիչ Վարդան Գաբրիելյանի «Նվիրում» շարքը, որ նա ստեղծել է անմիջապես այդ երկրաշարժի տպավորության տակ: Ցուցադրում ենք նաեւ Չարենցի անձնական ճապոնական իրերը` ճապոնական գրավյուրաները, Բուդդայի արձանիկների հավաքածուից մեզ հասած մի քանի արձանիկները եւ մեկ ճապոնական հնագույն խաղ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Հակոբյանը` հավելելով. - «Նա շատ սիրել է Արեւելքը, կենցաղում միշտ շրջապատել է իրեն հնդկական, պարսկական, չինական, ճապոնական իրերով»:
Ճապոնական բանաստեղծական հնագույն ոճով` թանկերով գրված չարենցյան բանաստեղծությունները երգերի է վերածել Տիգրան Մանսուրյանը:
«Պետք է ասել, որ այդ թանկաները շատ-շատ եմ սիրում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանսուրյանը` հավելելով, թե դրանք երաժշտությունը «ինքը գրվեց»:
Հուշ-երեկոն կազմակերպվել էր հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային ընկերության հետ համատեղ: Երեկոն ավարտվեց ճապոնական թեյախմության արարողությամբ:

Your browser doesn’t support HTML5