Հարյուրավոր ձերբակալվածներ` Բելառուսում սոցցանցերով բողոքի ակցիայի ժամանակ

Երեկ Բելառուսում սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպված «լուռ բողոքի» ակցիայի ժամանակ ձերբակալվել է շուրջ 450 մարդ, հաղորդել է Բելառուսի «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը:

Մինսկում ձերբակալվածների թվում կան նաեւ լրագրողներ:

Ակցիան լուսաբանելու համար ոստիկանների կողմից շուրջ երեք ժամ անազատության մեջ է պահվել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակից Ալեհ (Օլեգ) Հրուզձիլովիչը: