Արման Սահակյանը` պետգույքի կառավարման վարչության պետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Սահակյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Այդ մասին այսօր հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արման Սահակյանը Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին է: