ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Փանեթային պաշտպանության նախարարի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Կենտրոնական հետախուզական վարչության ներկայիս ղեկավար Լեոն Փանեթայի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում:

Փանեթան կփոխարինի Ռոբերտ Գեյթսին, ով այս ամսվա վերջին թոշակի կանցնի` ավելի քան 4 տարի պաշտոնավարելուց հետո: