Հայաստանի երաժշտական շուկայում տիրող վիճակից այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին երաժիշտ Վահան Արծրունին ու կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Նրանք նշեցին, որ այսօր եթերին եւ համերգային աֆիշներին հետեւելով կարելի է կարծիք կազմել, թե մեր երկրի մշակութային դեմքը ներկայացնում է ռաբիս երաժշտությունը:
«Ռաբիսի առաջին մուտքը Հանրային ռադիո կայացավ ՀՀ անկախությունից հետո` 1998-ին: Ես նույնիսկ հիշում եմ, թե ով է դա արել. Աշոտ Գեւորգյանը, ով ուներ գիշերային ծրագիր, առաջինը սկսեց հեռարձակել ռաբիս երաժշտություն: Հիմա հասել ենք նրան, որ արվեստի տեղը գրավել է ռաբիսը, եւ այնքան ամուր է նրա դիրքերը, որ ոչ միայն հանրությունը, այլեւ պետությունն է նրանց որպես արվեստագետ ընկալում»,- ասաց Վահան Արծրունին:
Արամ Սաթյանը նշեց, որ ռաբիսը այսօր ոչ միայն պահանջարկ է վայելում մեր շուկայում, այլեւ ունի հովանավորներ. - «1990-ականների սկզբին ռաբիս հասկացությունը ո'չ եթերում կար, ո'չ թերթերում»:
Չնայած երաժշտական շուկայում իշխող ռաբիս եւ փոփ ուղղությունների ծաղկմանը` Սաթյանը այն կարծիքին է, որ շատ շուտով այս ուղղությունները կսպառվեն. - «Ամեն ինչն էլ գալիս է ալիքաձեւ, հասնում իր բարձրունքին եւ իջնում. դա էլ կգնա: Մարդիկ արդեն հոգնել են, ես զգում եմ դա»:
Վահան Արծրունու խոսքերով, մշակույթի նախարարությունը իր ֆունկցիաները լավ չի իրականացնում. - «Վատնում է բյուջետային գումարները եւ համարում է, որ դա գործունեություն է: Vivacell-ը ավելի մեծ դեր ունի մշակույթի մեջ, քան մշակույթի նախարարությունը, որովհետեւ սիմֆոնիկը ինքն է պահում, օպերան ինքն է պահում, թանգարանները ինքն է պահում: Հետո՞, Vivacell-ը դարձավ մշակույթի նախարարությո՞ւն»:
Արծրունին առաջարկում է նաեւ ելք տվյալ իրավիճակից: Նրա խոսքերով, հնարավոր է շեղել հանրության ճաշակը ռաբիս ուղղությունից. բավական է միայն կես տարի եթեր հեռարձակել ճաշակով երաժշտություն:
«Մեծ միջոցներ պետք չեն: Ընդամենը մեկ-երկու դահլիճ, որոնք կվարձվեն եւ որոնց դռները միշտ բաց կլինեն հանդիսականի համար: Որպեսզի շտկվի իրավիճակը, մեծ բան պետք չէ անել. բավական է արվեստագետին ազատել շուկայական հարաբերությունների պարտադրանքից», - հայտարարեց նա:

Your browser doesn’t support HTML5