Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց, որ հուլիսի 1-ից մետրոյի սակագինը 50-ից կդառնա 100 դրամ: Կարապետյանի խոսքով` քաղաքապետարանը ցանկանում է առավելագույնս խթանել մետրոպոլիտենի աշխատանքը:
«Մենք փորձելու ենք մետրոն մաքսիմալ ծանրաբեռնել», - հայտարարեց քաղաքապետը:
Նրա խոսքով` սեպտեմբերին կավարտվի «Անվտանգ մետրո» ծրագիրը, որի արդյունքում մետրոպոլիտենի կայարաններում կտեղադրվի 160-ից ավելի տեսախցիկ: Քաղաքապետը նաեւ տեղեկացրեց, որ 60 տեսախցիկ էլ արդեն տեղադրվել է Երեւան կենտրոնի կանգառներում, որոնք աշխատում են, այսպես կոչված, օնլայն ռեժիմով:
«Համապատասխան նշումներ անելով տրանսպորտի վրա` մենք այսուհետ կարող ենք ամբողջ օրը հետեւել եւ կարգավորել կանգառները: Բացի այդ Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համատեղ մշակում ենք մի ծրագիր, որ կանխենք միջքաղաքային տրանսպորտի մուտքը քաղաքի կենտրոն, որի արդյունքում կուտակումներ են առաջանում: Նրանց համապատասխան տեղեր կտրամադրենք, որ իրենք կարող են օգտագործել», - հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Կարապետյանի տեղեկացմամբ` սեպտեմբերին կավարտվեն վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի մշակման աշխատանքները` նպատակ ունենալով քաղաքի կենտրոնական մասերի երթուղիների միկրոավտոբուսների գերակշիռ մասը փոխարինել մեծ եւ միջին տարողության ավտոբուսներով:
«Մենք Երեւան քաղաքին առաջարկելու ենք նոր եւ, մեր կարծիքով, շատ խելոք ցանց: Երբ սեպտեմբերին մենք ծրագրի մշակումը ավարտենք, կհայտարարենք մրցույթ: Մրցույթը մեր պատկերացմամբ կլինի երկարատեւ պայմանագրերի կնքմամբ, որի պարագայում այն բիզնեսմենները եւ ներդնողները, որոնք կորոշեն տրանսպորտի մեջ բիզնես ունենալ, շատ ավելի ապահովված կլինեն եւ համարձակ կարող են ներդրումներ անել», - ասաց քաղաքապետը:
Քաղաքապետը ասաց, որ այս ամենից հետո անցում կկատարվի ուղեվարձի գանձման անկանխիկ եւ միասնական համակարգի ներդրմանը:
«Այդ ժամանակ, կարծում ենք, կլինի միասնական օպերատոր, որը տրանսպորտային օպերատորներին կվճարի զուտ անցած կիլոմետրերի համար եւ համապատասխան մոտիվացիան, որ տրանսպորտը շարունակի գերբեռնված լինել, կվերանա», - ասաց քաղաքապետը:
Չնայած քաղաքապետարանի հավաստիացնումներին ու վերջին շրջանում տրանսպորտի ոլորտին ուղղված մի շարք մոնիթորինգներին, ուղեւորները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, թե դեռ ոչ մի շոշափելի փոփոխություն չեն նկատել:

Your browser doesn’t support HTML5