Պետրոզավոդսկում կործանված օդանավի ուղեւորների ցուցակում կա հայկական ազգանուն` զոհվածների նախնական ցուցակում է Ուկրաինայի քաղաքացի Վահրամ Սարգսի Սիմովյանը (ազգանունը` ըստ ցուցակի):
Երկուշաբթի ուշ երեկոյան Կարելիայի մայրաքաղաք Պետրոզավոդսկի օդանավակայանի մոտակայքում «Տու-134» օդանավի աղետի հետեւանքով զոհվել է առնվազն 44 մարդ, 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 7-ի վիճակը բժիշկները ծանր եւ շատ ծանր են որակում: Զոհվածների թվում կան երեխաներ:
Մոսկվայից թռչող «Ռուսէյր» ավիաընկերության օդանավը կոշտ վայրէջք է կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանից մեկ կիլոմետր հեռավորությամբ` ավտոմայրուղու վրա:
Նախնական տվյալներով` օդանավում եղել է 52 մարդ, որոնցից 9-ը` անձնակազմի անդամները:
Որպես կործանման պատճառներ նշվում են եղանակային պայմանները, ինչպես նաեւ օդանավակայանում լուսային համակարգի անջատումը: Քիչ առաջ ստացված հաղորդագրության համաձայն էլ` «Տու-134»-ը վնասել է օդանավակայանի լուսային համակարգը, եւ այն շարքից դուրս է եկել, ինչն էլ դարձել է ավիավթարի պատճառ:
Տեղեկությունները, սակայն, նախնական են եւ փոփոխվում են:
Կործանված օդանավը արտադրվել էր 1980 թվականին Խարկովի ավիացիոն գործարանում: «Ռուսէյր» ընկերության ներկայացուցիչների վկայությամբ` այն լավ տեխնիկական վիճակում էր:
Այս ավիաընկերությունը մեծամասամբ զբաղվում է VIP թռիչքներով, սակայն երկուշաբթի երեկոյան ընկերության օդանավը շարքային ուղեւորների էր տեղափոխում:
Վերջին տեղեկությունների համաձայն` փրկվածների մեջ կան երեխաներ` քույր եւ եղբայր, փրկվել է նաեւ նրանց մայրը. ընտանիքը Ռուսաստանի Յուժնոսախալինսկ քաղաքից է: