Հունիսի 21-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հունիսի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի ընթացքում նախատեսված է հարկային ոլորտի, պարտադիր զինծառայությունից խուսափողների, ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների համար գանձվող տեղական տուրքերի եւ մի շարք այլ ոլորտների վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկումը:

Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: