Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների աշխատանքը եւ հույս ունի, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել:
Նախագահականի մամուլի ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ Սերժ Սարգսյանը այդ գործընթացը բնորոշել է երկխոսություն` հավելելով. - «Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա եղել է ոչ թե որեւէ կողմից ճնշման հետեւանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»:
Նախագահը, միաժամանակ, նշել է, որ դեմ է երկխոսությունը բանակցությունների վերածելու գաղափարին. - «Վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են»:
Կրկնելով, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած քննարկման, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի եւ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից եւ լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաեւ առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին եւ երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել եւ քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել եւ քննարկել»:
Եզրափակելով` նախագահ Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսին առաջարկել է. - «Եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ»:
Մայիսի 31-ին հրավիրած վերջին հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության: Ընդդիմադիր առաջնորդի այս հայտարարությանը հաջորդեց երկխոսության համար ձեւավորված պատվիրակության կազմավորումը:
Ընդդիմությունը նաեւ հայտարարել էր, որ բանակցությունների օրակարգը մեկն է` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, մինչդեռ իշխանությունը պատասխանել էր, որ այդ հարցի շուրջ չեն բանակցելու: Նման հայտարարություններով էին հանդես գալիս նախագահ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության տարբեր պաշտոնյաներ:
Ի պատասխան` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ասում էր` իրենք սպառված չեն համարում երկխոսության հնարավորությունը, սպասում են անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին:
Այսօր, Հանրապետության ղեկավարի արձագանքից հետո, ՀԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. - «Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները եւ առանձին ձեւակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո»:
Այսօր Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ երկխոսելու թեմային ասաց` ինչպես Հանրապետականը, այնպես էլ իշխող կոալիցիան կողմ է ՀԱԿ-ի հետ ցանկացած թեմայի, այդ թվում` արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսությանը:
«Արտահերթ ընտրություններին էլ ասում ենք` խնդրեմ, քննարկենք, բայց մեր պատասխանը «ոչ»-ն է», - ասաց Գալուստ Սահակյանը:
Հանրապետականի փոխնախագահը հավելեց, որ կողմերի հանդիպումներին վերաբերող տեխնիկական հարցերը, այդ թվում` երկխոսության օրակարգի ձեւավորումը, լուծելի խնդիրներ են:

Your browser doesn’t support HTML5