Երեքշաբթի օրը Երեւանում մեկնարկեց «Իրականություն դարձնել ամենախոցելի երեխաների իրավունքները» թեմայով տարածաշրջանային խորհրդարանական եռօրյա համաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող ավելի քան 100 պատվիրակներ:
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի խոսքով` Հայաստանի օրենսդրական դաշտը համահունչ է միջազգային պահանջներին եւ ի զորու է ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը:
«Այսօրվա համաժողովում բարձրացվելու է հարցերի բավական լայն շրջանակ, որոնց նպատակը ամենախոցելի երեխաների իրավունքների պաշտպանությունն ու ապահովումն է», - նշեց Նիկոյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են երեխաների իրավունքների պահպանման հարցերը, մարտահրավերները, ձեռքբերումները:
«Շատ երկրներ պետք է կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեն, սակայն դա չի արվում: Առաջին հերթին պետք է լսել հենց երեխաներին, տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին, հարցերին, առաջարկներին եւ անպայման դրանք հաշվի առնել ռազմավարություն մշակելիս», - իր ելույթում ասաց Միջխորհրդարանական միության գլխավոր քարտողար Անդրես Ջոնսոնը:
Նրա խոսքով, բոլոր երկրներում էլ հիմնախնդիրներ կան կապված երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հետ: Ծնված օրվանից երեխան պետության պաշտպանության կարիքն ունի: Վաղ մանկությունը, ըստ Ջոնսոնի, շատ երկրներում ամենաքիչ ուշադրության եւ ներդրումների է արժանանում, եւ «այս քաղաքականությունն անհրաժեշտ է վերանայել»:
Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին կոչ արեց մշակել եւ ընդունել վաղ մանկության, խնամքի, կրթության եւ պաշտպանության մասին օրենք:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, մեր տարածաշրջանում 10 երեխաներից 6-ը ընտանիքներում բռնության են ենթարկվում «դաստիարակչական նպատակներով»:
Երեխաների հարցերով Նորվեգիայի նախկին օմբուդսմեն Թրոնդ Վաագեի պնդմամբ` յուրաքանչյուր երկիր պետք է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ունենա նաև երեխաների պաշտպանությամբ զբաղվող կառույց. - «Ե'վ Արեւելյան, ե'ւ Արեւմտյան Եվրոպայում գործում են նման գրասենյակներ, բոլոր հարցերը, որոնք անհանգստացնում են երեխաներին եւ նրանց ծնողներին, քննարկվում են, ուսումնասիրվում, բարձրացվում համապատասխան ատյաններում»:

Your browser doesn’t support HTML5