Հունիսի 20-ից հետո Կենտրոնական բանկը կամփոփի գնաճի վերաբերյալ այս ամսվա տվյալները: Իսկ մինչ այդ` Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հավատարիմ է մնում գնաճի վերաբերյալ այն հայտարարություններին, որոնք արել է մինչ այժմ:
«Տարվա վերջին մենք կունենանք գնաճի մակարդակ` մեր կողմից նախատեսված շրջակայքում: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ կլինի մեր թիրախային տոկոսից նույնիսկ ցածր մակարդակի վրա», - երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Ջավադյանը` հավելելով. - «Ամեն ինչ կանենք, որ մենք լինենք 5.5 տոկոսից ավելի ցածր մակարդակի վրա»:
Կենտրոնական բանկի նախագահը կանխատեսեց, որ ամառվա ամիսներին կգրանցվի «բավականին լուրջ» գնանկում եւ տարին կամփոփվի սպասվող միջակայքում:
Պաշտոնյայի խոսքով, ուսումնասիրվում են նաեւ ռիսկային սցենարները, որոնք կարող են պայմանավորված լինել բնակլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունների ու միջազգային շուկայում պարենային ապրանքների գների կտրուկ աճի հետ, որոնց առկայության դեպքում Կենտրոնական բանկը կարձագանքի իր դրամավարկային քաղաքականությամբ:
Անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին վարկեր տրամադրելու ծրագրին` Արթուր Ջավադյանը նշեց, որ դրա առաջին փուլը Կենտրոնական բանկն ավարտված է համարում: Այս պահին, ըստ Կենտրոնական բանկի նախագահի, առեւտրային բանկերը 12 հազար գյուղացիական տնտեսությունների տրամադրել են 7.5 միլիարդ դրամի վարկային միջոցներ: Վարկի միջին չափը 620 հազար դրամ է: Ծրագիրը շարունակական է լինելու եւ այժմ բանակցություններ են վարվում ծրագրի երկրորդ փուլը սկսելու համար:
«Մեր կարծիքով, եւ մասնագետների կարծիքով, ծրագրի երկրորդ փուլը պետք է սկսել օգոստոսի վերջից, սեպտեմբերի սկզբից, քանի որ ամառվա ամիսներին այս վարկի նպատակային օգտագործումը այնքան էլ բարձր չէ ու մասնագետների կարծիքով, ամառվա վերցրած վարկերը հիմնականում օգտագործվում են գյուղացիների կենցաղային կարիքները բավարարելու համար, չեն գնում գյուղատնտեսություն», - նշեց Կենտրոնական բանկի նախագահը:
Ինչ վերաբերում է գյուղացիական վարկերից օգտվող այն տնտեսություններին, որոնք տուժել են բնակլիմայական պայմաններից, ապա Ջավադյանի խոսքով, դրանք բանկային համակարգի ուշադրության կենտրոնում են:
«Ցանկացած դեպքում բանկերը վերաբերվում են վարկառուներին շատ առանձնահատուկ պայմաններով», - հավելեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Your browser doesn’t support HTML5