Երեւանի պետական համալսարանի 72 անձից կազմված խորհուրդը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հունիսի 21-ին կընտրի համալսարանի ռեկտորին: Միակ թեկնածուն ԵՊՀ-ի նախկին, այժմ` ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանն է:
«Ուրիշ թեկնածու չի եղել, բայց դա չի նշանակում, որ չէր կարող լինել», - երկուշաբթի օրը «Մաքսլիբերթի»-ին ասաց Սիմոնյանը: - «Ամենայն հավանականությամբ, բացատրությունը կարելի է գտնել նաեւ այն բանում, որ երեւի թե համալսարանի ներկայիս ղեկավարության աշխատանքից ընդհանուր առմամբ գոհ են ե'ւ իշխանությունները, ե'ւ հասարակությունը, ե'ւ համալսարանը, ե'ւ խորհուրդը»:
Կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը նշեց, նախարարի հրամանով մրցույթը հայտարարվել է մայիսի 2-ին և ավարտվել հունիսի 11-ին: Այդ ընթացքում ոչ ոք չի հետաքրքրել, նույնիսկ ցանկություն չի հայտնել դիմելու, ինչը զարմանալի է:
Վերջին շրջանում մամուլում ակտիվ քննարկվում էր Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հնարավոր թեկնածությունը, նույնիսկ խոսակցություններ կային, թե համալսարանում նախըտրական քարոզարշավ է սկսվել:
Արամ Սիմոնյանի խոսքով` Քարամյանը պարզապես չեր համապատասխանում չափանիշներին:
Ուսանողներից ոմանց, սակայն, այնքան էլ չի հրապուրում նախկին ռեկտորին կրկին այդ պաշտոնում տեսնելու միտքը:
«Մայր բուհի ռեկտորի պաշտոնի համար պետք է լուրջ եւ թեժ մրցակցություն լիներ», - համոզված են նրանք:

Your browser doesn’t support HTML5