Մարտեր լիբիական Զավիյահ քաղաքում

Լիբիացի ապստամբների ու երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հարող ուժերի միջեւ մարտերը շարունակվում են մայրաքաղաք Տրիպոլիից 50 կիլոմետր դեպի արեւմուտք ընկած Զավիյահ քաղաքում, որը խոշոր նավթային կենտրոնի համարում ունի:

Քադաֆիի ուժերի պնդմամբ` իրենք հետ են մղել ապստամբներին:

Միեւնույն ժամանակ, Լիբիայի հեռուստատեսությունը ցուցադրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի եւ Մուամար Քադաֆիի հանդիպումը Տրիպոլիում:

Տեսանյութում Իլյումժինովը ասել է, թե Լիբիայի առաջնորդի հետ նաեւ շախմատ է խաղացել: