Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այդ յոթ օրերի ընթացքում կցուցադրվի առնվազն 150 ֆիլմ` 45 երկրներից:
Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսին «Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն կինոգետ Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ այս տարի փառատոնին մասնակցության համար ներկայացված է եղել 630 հայտ` 81 երկրներից: Միքայել Ստամբոլցյանը, ֆիլմերի հայտերի թիվը «ռեկորդային» անվանեց:
«Այդքանից ընտրություն անելը բավականին ծանր գործ է, բայց մեր ընտրող հանձնաժողովները բավական լավ աշխատեցին», - ասաց Ստամբոլցյանը:
Փառատոնի ծրագրերի փոխտնօրեն Արա Խանջյանը նշեց, որ 630 ֆիլմերի 80 տոկոսը վավերագրական ֆիլմեր են եղել, սակայն հայ հանդիսատեսը գերադասում է խաղարկային, գեղարվեստական լիամետրաժ ֆիլմեր դիտել:
«Վավերագրական ֆիլմերի դահլիճները միշտ կիսադատարկ են լինում», - ասաց Խանջյանը:
Փառատոնի միջազգային կապերի պատասխանատու Տաթեւիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ այս տարի ի թիվս հիմնական մրցութային ծրագրերի` միջազգային խաղարկային ֆիլմեր, միջազգային վավերագրական ֆիլմեր, հայկական համայնապատկեր, կլինեն նաեւ նոր ծրագրեր: Մասնավորապես «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կսկսվի նոր` կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր` «Կորիզ» խորագրի ներքո:
Փառատոնը այս տարի կբացվի աշխարհահռչակ ռեժիսոր Աբբաս Քիարոստամիի 2010 թվականի Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Վավերացրած պատճեն» ֆիլմով:

Your browser doesn’t support HTML5