Աղիքային E.coli վարակի պատճառով Եվրամիության (ԵՄ) երկրներից Ռուսաստան թարմ բանջարեղենի ներկրման վրա դրված արգելքը կարող է լրջորեն խանգարել պաշտոնական Մոսկվային՝ հաջողությունների հասնելու ԵՄ - Ռուսաստան գագաթնաժողովում:
Երկօրյա գագաթնաժողովը մեկնարկել է հինգշաբթի օրը ռուսաստանյան Նիժնի Նովգորոդ քաղաքում, բայց կարեւորագույն եւ առանցքային հարցերը ուրբաթ օրն են քննարկվելու:
Փորձագետների գնահատմամբ`Ռուսաստանի կտրուկ գործողություններից պաշտոնական Բրյուսելի վրդովմունքն այնքան մեծ է, որ սպառնում է հատկապես Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցություններին: Չի բացառվում, որ Արեւմուտքը հրաժարվի ընդառաջել Ռուսաստանին, եթե Ռուսաստանի իշխանությունները առաջիկա օրերին չվերացնեն բանջարեղենի ներկրման արգելքը, ինչը Եվրամիությունը համարում է իրավիճակին ոչ համարժեք եւ չափազանց կտրուկ քայլ:
Ռուսաստանը ներկրում է Եվրամիության բանջարեղենի շուկայի մեկ հինգերորդը, հետեւաբար` այս արգելքը հսկայական կորուստներ է պատճառում արտահանող եվրոպական երկրներին: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ թույլատրել բանջարեղենի ներկրումը, մինչեւ չբացահայտվի աղիքային E.coli վարակի աղբյուրը:
Ռուսաստանը հունիսի սկզբից արգելք սահմանեց Եվրամիության երկրներից թարմ բանջարեղենի ներկրման նկատմամբ, ինչին անմիջապես հաջորդեց պաշտոնական Բրյուսելի վրդովմունքը. հայտարարվեց, որ Ռուսաստանի այս «ոչ համարժեք» քայլը հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, որին պաշտոնական Մոսկվան ձգտում է անդամակցել: Բայց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հակադարձեց, որ հանուն Առեւտրի համաշխարհային կազմակերպության չեն պատրաստվում ազգաբնակչությանը վարակել:
Որպես վարակի աղբյուր ի սկզբանե առաջ էր քաշվում այսպես կոչված «մարդասպան վարունգների» վարկածը, հետո՝ ծլեցրած սոյայինը, բայց այս վարկածներից ոչ մեկը դեռ ո'չ հերքվել է, ո'չ հաստատվել, վարակի հնարավոր աղբյուրը դեռ շարունակում է համարվել վարունգը:
Գերմանիայում սկիզբ առած եւ տարածված այս համաճարակի զոհերի թիվը մոտենում է երեք տասնյակի, 2648 հիվանդ կա, թեեւ, պաշտոնական տվյալներով, վարակի տարածման տեմպերը նվազում են. ներկայումս հիվանդացության օրական 13 նոր դեպք է գրանցվում, ինչը 10 անգամ պակաս է, քան մայիսի վերջին:
Նախօրեին տարածվեցին լուրեր, թե Վրաստանում մի քաղաքացի է մահացել E.coli վարակից, բայց լուրն անմիջապես հերքվեց, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարեց, որ Վրաստանում E.coli վարակ չկա։
Հայաստանում եւս E.coli վարակի դեպքեր չեն գրանցվել: