Ղրղըզստանում կանցկացվեն սգո միջոցառումներ` նվիրված էթնիկ բախումների տարելիցին

Ղրղըզստանում այսօր կանցկացվեն սգո միջոցառումներ Օշի եւ Ջալալաբադի շրջաններում տեղի ունեցած միջէթնիկական բախումների առաջին տարելիցի կապակցությամբ:

Պաշտոնական տվյալներով` նախորդ տարի հունիսի 10-14-ը ղրղըզների եւ ուզբեկների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 435 մարդ է զոհվել, ավելի քան 2 հազարը վնասվածքներ են ստացել: