Հինգշաբթի առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը: Նրան դիմավորեցին ընտանիքի անդամները եւ մի քանի ընկերներ: Հացպանյանին դիմավորում էր նաեւ Երեւանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը, ինչպես նաեւ բանտից համաներմամբ ազատ արձակված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ընդդիմադիր հայացքներով հայտնի Հացպանյանը, որին Հայ ազգային կոնգրեսը համարում էր քաղբանտարկյալ, սուտ մատնության համար դատապարտվել էր 3.5 տարի ազատազրկման եւ անազատության մեջ էր 2008 թվականի նոյեմբերից: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Հայկական ժամանակ» օրաթերթի 2008 թվականի նոյեմբերի 4-ի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում` ակնարկելով, թե ում կողմից է նախապատրաստվում դավադրությունը: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ նրան հարող ուժերի մասին է, թերթին ասել էր Հացպանյանը:
«Այսօրվա իմ ազատումը նաեւ Սերժ Սարգսյանի ազատումն է, որովհետեւ այդ մարդը պատանդ է Ռոբերտ Քոչարյանի ձեռքում` կոնկրետ իմ հարցի առթիվ: Իշխանության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ բազմիցս ասել են, որ սա Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, պատվերով է, որ նա ակնկալում էր ինձ մինչեւ վերջին րոպեն պահել: Հենց դրա համար էլ ես բոլորի [ընդդիմադիրների] միջից մինչեւ այսօր [անազատության մեջ] մնացած միակն էի: Եթե ես հիմա ազատ եմ, նշանակում է նաեւ Սերժ Սարգսյանն է ազատ, այլեւս Ռոբերտ Քոչարյանի ձեռքի տակ լինելու հնարավորությունից երեւի կազատվի», - ասաց Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանին քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց անմիջապես հետո:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը, Սարգիս Հացպանյանի վրա տարածվել է 2009 թվականի հունիսի 19-ի համաներումը, որի արդյունքում նրա պատժաչափը կրճատվել է, եւ այսօր նա ազատ է արձակվել պատժաժամկետը լրանալու կապակցությամբ:
Հացպանյանը նշեց, որ ազատության մեջ գտնվելիս իրեն սպառնում է Հայաստանից արտաքսման վտանգը, քանի որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 10-ի կարգադրությամբ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող Հացպանյանը 5 օրվա ընթացքում պետք է արտաքսվի Հայաստանից:
«Հիմա այդ որոշումը կիրագործվի՞, թե ոչ, ինչ կլինի, ես ինքս չգիտեմ: Եթե Հայաստան մեկ անգամ տուրիստ չեկած մարդը Հայաստանի Հանրապետության որեւէ դեսպանությունում մի ապուշ փաստաթուղթ է լրացնում եւ 2 ամսվա մեջ Հայաստանի քաղաքացիություն է ստանում, 21 տարի Հայաստանին տված մարդը չի կարող չունենալ այդ փաստաթուղթը: Սերժ Սարգսյանը պիտի այս հարցի պատասխանը տա», - ասաց նա:
Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին անդրադառնալով` Հացպանյանը ասաց. - «Եթե համաժողովրդական շարժումը արտաքսման ենթակա մարդու քաղաքացիության հարցը լուծելու համար Սերժ Սարգսյանի առջեւ իբրեւ նախապայման չդրեց, ես չեմ հավատա այդ երկխոսությանը: Դուք տեսնում եք ինձ դիմավորողների շարքը: Սա ամեն ինչի մասին չի՞ ասում, երկխոսության երկու կողմերն էլ չկան այստեղ, որտե՞ղ են: Ուզում եմ հասկանալ, թե որտե՞ղ են այդ մարդիկ: 3.5 տարի մի մարդ իմ դուռը խփած կա՞, իմ երեխաներին իմ բան հարցրած կա՞: Այդ ամբողջը ինձ հետաքրքրող հարցեր են եւ ես դրանք տալու եմ նրանց, ովքեր հիմա բացակայում են այստեղից: Մարդիկ չբարեհաճեցին ասել բարի գալուստ: Դա ցույց է տալիս իրենց կրած բարոյական արժեքը եւ իմ, մենք այդքան տարբեր ենք իրարից», - ասաց Հացպանյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ ցանկանում է հաջորդ շաբաթ հրապարակավ հանդիպել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին առնչվող հարցեր բարձրացնել:

Your browser doesn’t support HTML5