Ադրբեջանում ապամոնտաժվել է Մուբարաքի հուշարձանը

Ադրբեջան - Հոսնի Մուբարաքի հուշարձանը Բաքվի Խրդալան արվարձանում, 17-ը փետրվար, 2011թ.

Ադրբեջանի իշխանությունները ապամոնտաժել են Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանը:

Բաքվի Խրդալան արվարձանի «Ադրբեջանա - եգիպտական բարեկամության պուրակից» հուշարձանը հանվել է երեքշաբթի օրը, իսկ պատվանդանին հին եգիպտական ֆիգուր պատկերող արձան է տեղադրվել:

Մուբարաքի հուշարձանը Խրդալանում տեղադրվել էր 2007 թվականին:

Եգիպտոսում հակակառավարական ցույցերի ժամանակ ադրբեջանական ընդդիմությունը եւ երիտասարդ ակտիվիստները պահանջում էին ապամոնտաժել արձանը, որը փետրվարին Մուբարաքի պաշտոնանկությունից հետո ոստիկանության ուժեղացված հսկողության տակ էր: