Հունիսի 6-13-ը Երեւանում կանցկավի Արամ Խաչատրյանի անվան յոթերորդ միջազգային մրցույթը, որը կբացվի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբվի համերգով` մասնակցությամբ հայտնի դաշնակահար Արմեն Բաբախանյանի:
Այս տարի միջազգային մրցույթին մասնակցում են կոմպոզիտորներն ու դաշնակահարները` ժամանած ԱՊՀ պետություններից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից եւ այլ երկրներից, ընդհանուր` 47 մասնակից: Կոմպոզիտորները մրցույթին մասնակցում են առաջին անգամ:
Ամենամյա ավանդական ծրագրի համաձայն` մասնակիցները պետք է կատարեն աշխարհահռչակ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններից, սակայն պարտադիր է նաեւ անդրադարձը հայ կոմպոզիտորներին:
Մրցույթը անցկացվելու է 3 փուլով: Այս տարի կազմակերպիչները նպատակ ունեն ներկայացնել Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը, այդ պատճառով երրորդ փուլում այդ ստեղծագործության կատարումը պարտադիր է մասնակիցների համար:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ համերգը տեղի կունենա հունիսի 13-ին. Գլխավոր մրցանակակիրները կստանան դրամական պարգեւներ:
Նունե Մարտիրոսյան