Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստան - Հայաստան հանդիպումը ավարտվեց ռուսաստանցի ֆուտբոլիստների հաղթանակով` 3:1 հաշվով:
Խաղի հաշիվը բացեցին հայաստանցի ֆուտբոլիստները` հանդիպման 25-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկոս Պիզելին, սակայն մեկ րոպե անց Ռոման Պավլյուչենկոն հավասարեցրեց հաշիվը:
Առաջին խաղակեսում հիմնականում հավասար պայքար ընթացավ, թեեւ ակնհայտ էր նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնելու եւ արագ առավելության հասնելու` ռուսաստանցի ֆուտբոլիստների ձգտումը:
Երկրորդ խաղակեսում Ռուսաստանի հավաքականը ուժեղացրեց ճնշումը եւ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը: Այդ երկու գոլերի հեղինակը եւս դարձավ Ռոման Պավլյուչենկոն` հանդիպման 59-րդ եւ 73-րդ (11 մետրանոցից) րոպեներին:
Այս հաղթանակից հետո Ռուսաստանը 13 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը:
Հայաստանը 8 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Ընտրական մրցաշարի հաջորդ հանդիպումը հայաստանցի ֆուտբոլիստները կանցկացնեն Անդորրայում` սեպտեմբերի 2-ին հանդիպելով այդ երկրի հավաքականի հետ:
Մինչ մրցաշարի ավարտը Հայաստանի թիմը արտագնա հանդիպումներ կունենա նաեւ Սլովակիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ եւ Երեւանում կընդունի Մակեդոնիայի թիմին:
Ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականի համար կավարտվի հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում կայանալիք հանդիպմամբ: