Տեր-Պետրոսյանը հրաժեշտ տվեց Յովանովիչին

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այդ մասին հաղորդում են Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից: