Տեր-Պետրոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Յովանովիչի հետ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Կոնգրեսի տարածած հաղորդագրությունը հավելում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը: