«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանի (ՀՀԿ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Տեր-Պետրոսյանը ոչ ֆորմալ երկխոսությունից ֆորմալ երկխոսության անցնելու` «բանակցությունների» կոնկրետ ձեւաչափ առաջադրեց. յուրաքանչյուր կողմից 3-5 բանագնաց, որոնք կնստեն եւ կփորձեն լեզու գտնել իրար հետ։ ՀՀԿ-ն մտադի՞ր է արձագանքել այդ առաջարկությանը» Պատասխան. - «Առաջարկություն անել երկխոսության ձեւաչափի մասին` դեռեւս չի նշանակում պահանջներ դնել եւ պարտադրել այդ պահանջները դիմացինին։ Երկխոսությունը հենց նրա համար է, որ ցանկացած առաջարկ քննարկվի, եւ այդ առաջարկությունների ընդունել-չընդունելու աստիճանը կախված է նրանից, թե որքանով են դրանք պիտանի մեր ժողովրդին եւ պետությանը։ Այսինքն՝ ինչքանով են բխում ազգի եւ երկրի շահերից։ Ինչ վերաբերում է հատուկ խումբ ստեղծելուն, կարծում եմ, դա քննարկման առարկա կդառնա։ Մեզ համար որեւէ նշանակություն չունի, թե երկխոսությունը որ քաղաքական ուժի հետ է, իշխանության մեջ գտնվո՞ղ, թե՞ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ է իրականացվում, եթե այդ երկխոսության նպատակը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելը։ Այսինքն` պետք չէ այդ երկխոսություն ասածը ներկայացնել որպես բացառիկ ինչ-որ երեւույթ, սենսացիոն իրադարձություն, որն ամբողջովին փոխելու է քաղաքական գործընթացների տրամաբանությունը»։
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Նա ասում է. - «Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել երկխոսության: Բայց այդպես ցերեմոնիաներով, կարծում եմ, ճիշտ չէ պատվիրակություն կազմել: Քաղաքական դաշտ է, ում հետ ուզում է, կարող է խոսել… Այդ երկխոսությունը այդպես տրադիցիոն հարսանյաց հանդես չէ, որ օրն ու ժամը որոշենք, դա անընդհատական պրոցեսներ են: Իհարկե, եթե մարդիկ փորձում են քաղաքական դաշտում բան քննարկել, տարբեր առիթներով հնարավորություններ կան եւ այսօր էլ կա քննարկելու, խոսելու, ինչպես սովորաբար լինում է: Այսինքն, միջպետական պատվիրակություններ չեն, որ կոնկրետ ժամ ու օր, անդամներ որոշեն: Շատ սովորական եմ նայում եւ շատ դրական եմ գնահատում: Իսկ օրակարգը այն է, ինչ մենք ունենք Հայաստանում` ե'ւ ներքին, ե'ւ արտաքին խնդիրներ եւ գործընթացներ: Այսինքն, այդպես չէ, որ մեկ բաղադրիչով պետք է խոսենք, եւ դա պիտի լինի որեւիցե ընդգծված իրավիճակ»:
«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Որեւէ քաղաքական ուժ մեկ այլ ուժի, այդ թվում` իշխանության հետ երկխոսության, բանակցությունների մեջ կարող է մտնել բացառապես իր եւ իր ընտրազանգվածի անունից: Եվ որեւէ նշանակություն չունի` այդ ուժերն արտահայտում են հասարակության մեծամասնությա՞ն, թե՞ փոքրամասնության, միտինգի եկած 6 հազա՞ր, թե՞ 60 հազար քաղաքացիների շահերը: Ո՛չ հիմնականում մարգինալ ուժերից բաղկացած ՀԱԿ-ը, ո՛չ էլ լեգիտիմության տեսանկյունից խնդիրներ ունեցող իշխանությունը իրավունք չունեն հանդես գալու ժողովրդի անունից: Ինչի՞ շուրջ են նրանք հիմա երկխոսում կամ գործարքի մեջ մտնում. վերաբերում է միայն իրենց եւ ոչ մի կերպ` ամբողջ ժողովրդին»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իշխանությունների արձագանքը միանգամայն կանխատեսելի էր. նրանք հայտարարեցին, որ երկխոսությունն ամենայն հավանականությամբ կկայանա: Իսկ ահա «չուզողների» (խոսքն առաջին հերթին Դաշնակցության եւ «Ժառանգության» մասին է) արձագանքը բավականին տարօրինակ էր: Տեսեք. Կոնգրեսը հայտարարում է, որ պատրաստ է սկսել բանակցություններ եւ նպատակը արտահերթ ընտրություններն են: «Չուզողներն» էլ ուշադիր լսում են եւ եզրակացնում. «ըհը', ուրեմն Կոնգրեսն արտահերթ ընտրություններ չի ուզում: Ենթադրենք` Կոնգրեսը հաղթում է, եւ Հայաստանում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ: Դա՞ է խուճապի մատնել Դաշնակցությանն ու «Ժառանգությանը», դրա՞ դեմ են պայքարում: Եթե այդպես է` թող պարզ ասեն. «Մենք դեմ ենք արտահերթ ընտրություններին եւ չէինք ցանկանա, որ Կոնգրեսը այդ հարցով հաջողության հասնի»: Հիմա երկրորդ տարբերակը. ենթադրենք` ոչինչ էլ չի ստացվում, եւ բանը հասնում է հերթական ընտրություններին: Դաշնակներին ու «Ժառանգությանը» այս տարբերա՞կը ձեռք չի տալիս, նրանք կողմ են արտահե՞րթ ընտրություններին: Շատ լավ, թող դուրս գան փողոց եւ պահանջեն արտահերթ ընտրություններ, ո՞վ է խանգարում»:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Հատուկ քննչական խմբի կողմից նոր քննություն սկսելու առթիվ «Առավոտ»-ին ասել է. - «Կարծում եմ` այդ գործի բացահայտումը հիմա նորից ՀՔԾ-ին չպիտի հանձնարարվեր: Պիտի հանձնարարվեր մեկ այլ մարմնի, որն այդ գործով չի զբաղվել եւ կաշկանդված չէ նոր փաստեր հայտնաբերելով: Մարդուն [Վահագն Հարությունյանին] դնել մի վիճակի մեջ, թե` քո դիրքորոշումն այս գործի վերաբերյալ պիտի փոխես, բացահայտում անես` չի ստացվի: Նախագահը, եթե նույնիսկ իրականում ուզում է բացահայտումներ անել, դա պիտի անի ո'չ այդ մարմնի օգնությամբ: Հարցն անգամ այդ գործի նորովի քննության իմիտացիա ստեղծելը չէ, այլ այն, որ այդ հանձնարարականն էլ ի սկզբանե ձախողված է: ՀՔԾ-ն այսօր ի վիճակի չէ այդ գործի քննությունը ամբողջ ծավալով վերցնել իր ուսերին: Մենք հարուստ նյութեր ենք հավաքել հե'նց ՀՔԾ-ի քննիչների թույլ տված կոպիտ եւ ակնհայտ սխալների մասին, ու հանկարծ այդ նույն ՀՔԾ-ին լիազորում են այդ գործով նոր գործընթաց սկսել: Այդպես ոչ մի բացահայտում էլ չի լինի»:

Your browser doesn’t support HTML5