Բաշկիրիայում զինապահեստ է պայթել

Բաշկիրիայում նախօրեին պայթել է զինապահեստ:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյունը վնասել է 12 տուն, երկու զորանոց եւ մի քանի այլ շինություններ:

Մոտակայքում ապրող բնակիչները տարհանվել են:

Ոստիկանության տվյալներով, 6 մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: