«Կովկասյան էմիրաթը»` ահաբեկչական խմբավորումների ԱՄՆ-ի պաշտոնական ցուցակում

Ամերիկայի Միացյալ Նահանգները ահաբեկչական խմբավորումների պաշտոնական ցուցակում ընդգրկել է Հյուսիսային Կովկասում գործող «Կովկասյան էմիրաթ» իսլամիստական խմբավորումը:

Ահաբեկչական խմբավորումը եւ դրա առաջնորդ Դոկու Ումարովը մեղադրվում են բազմաթիվ հարձակումների ու ահաբեկչական գործողությունների համար: