Եմենի ՊՆ-ն հաղորդում է զինապահեստի տարածքում պայթյունից 28 մարդու զոհվելու մասին

Եմենի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` մայրաքաղաք Սանայում զինապահեստի տարածքում տեղի ունեցած պաթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 28 մարդ:

Ընդդիմությունը պնդում է, որ մարդիկ սպանվել են ոչ թե պահեստի պայթյունի, այլ Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհին հավատարիմ ստորաբաժանումների կողմից հրետակոծվելու հետեւանքով:

Շաբաթասկզբին երկրում մեկնարկած ընդհարումների հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: