Բարաք Օբամա. «Հիմա է մեր առաջնորդության ժամանակը»

«Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի հզորացումն ամենեւին չի նշանակում Միացյալ Նահանգների ու Եվրոպայի անխուսափելի թուլացում», - դիմելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատներին` այս մասին Լոնդոնում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ հավելել. - «Հիմա է մեր առաջնորդության ժամանակը»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ համատեղ մամլո ասուլիսին երկու երկրների ղեկավարները կրկնել են Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին ուղղված իրենց պահանջը` հրաժարվել իշխանությունից, եւ զգուշացրել, թե ուժեղացնելու են վերջինիս հանդեպ ճնշումը: