Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ

Հայաստանի Ազգային ժողովը այսօր քվեների 76 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Նախագծի հեղինակը կոալիցիան է:

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ խմբակցության 4 առաջարկներից միայն մեկն է ընդունվել: Դաշնակցությունը դեմ քվեարկեց նախագծին:


Անուշ Մարտիրոսյան