«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Ընդդիմության բողոքի ցույցը Թբիլիսիում, 22-ը մայիսի, 2011թ.

Վրաստանում կտրուկ սրվել է քաղաքական իրավիճակը։ Կիրակի օրը ոստիկանները ցրել են ընդդիմության ցույցը եւ այդ գործողության ընթացքում ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ են կիրառել:

Ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին Ադրբեջանի արտգործնախարարությունը ընդգրկել է այն մարդկանց ցուցակում, ում մուտքը Ադրբեջան խիստ անցանկալի է: Նման ձեւով Ադրբեջանը արձագանքել է ռուսաստանցի հայտնի լրագրողի այցին Ղարաբաղ, որտեղ նա հարցազրույց է վերցրել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանից։

Իսրայելի խորհրդարանում կրկին ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ։

Your browser doesn’t support HTML5

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը