Հայաստանի քաղաքացիները՝ համաներման մասին

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեւանցիները հիմնականում դրական էին գնահատում Հայաստանի նախագահի՝ համաներում հայտարարելու առաջարկը, համոզմունք հայտնելով, որ իշխանություններն այլեւս չեն ցանկանում բանտում պահել հատկապես հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին:

Նրանց մի մասը այս քայլը, ինչպես նաեւ մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման պաշտոնական հավաստիացումները, համարում էին միջազգային հանրության ճնշման հետեւանք, մի մասն էլ` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության գնալու պատրաստակամություն։

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի քաղաքացիները՝ համաներման մասին