Իրանցի կինոբեմադրիչ Մոհամադ Ռասուլոֆը Կաննի փառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսորի» մրցանակին «Ցտեսություն» ֆիլմի համար։
Ռասուլոֆին Իրանի իշխանություններն արգելել են մեկնել արտասահման, եւ մրցանակը նրա փոխարեն ռեժիսորի կինն է ստացել։
Ռասուլոֆին Իրանի դատարանը դատապարտել է 6 տարա ազատազրկման եւ 20 տարի կինոարտադրությամբ զբաղվելու արգելքով։
Աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին նույն պատժամիջոցի է դատապարտվել։
Երկուսն էլ վերջերս ազատվել են գրավի դիմաց, սակայն դեռ չունեն արտասահման մեկնելու իրավունք։