ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Այս քայլը [Սերժ Սարգսյանի` համաներում հայտարարելու առաջարկությամբ Ազգային ժողովին դիմելը] ցույց է տալիս, որ երկրի ղեկավարի բոլոր կարեւորագույն որոշումները ուղղված են պետականության ամրապնդմանը եւ տոգորված են պետական ու ազգային գաղափարախոսությամբ: Մեր նախագահի քաղաքականության մեջ հստակորեն ընդգծվում է պետական միասնականության գաղափարը: Մարտահրավերներով լի տարածաշրջանում մենք պարտավոր ենք լինել միասնական ու հանդուրժող: Մայիսի 28-ը լավագույն առիթներից մեկն է` նման մթնոլորտ սերմանելու համար: Սա շատ լավ առիթ է, որ մեր հասարակությունը դառնա ավելի միասնական ու տոնի Հանրապետության փառահեղ օրը: Այս քայլը դարձյալ ապացուցում է, որ նախագահը ժառանգորդն է այն ձեռքբերումների, այն արժեքային համակարգի, որը հայ ժողովուրդը կուտակել է հազարամյակների ընթացքում, որը ստեղծվել է Առաջին հարապետության տարիներին ու մեր նորագույն պատմության ընթացքում: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ բոլորի նախագահն է»:
Իսկ «Երկիր»-ը նույն հարցի վերաբերյալ գրում է. - «Համաներում հայտարարելու նախագահի որոշումը գովելի է: Բայց հարց է առաջանում` ի՞նչն էր խանգարում արմատական ընդդիմությանն ու իշխանությանը այս լայն համագործակցության եզրերը գտնել մինչեւ արյունոտ բախումները: Ինչո՞ւ փոխադարձ զոռբայությամբ երկիրը հասցրին այսօրվա տխուր պատկերին եւ հիմա նոր փորձում են համատեղ կարգի բերել իրենց քանդածը: Անկհայտ է, որ համաներման հայտարարումը արմատականների շանտաժի հետեւանքն է: Ընդդիմության վերջնագրի, դրսից «տղա կանչելու» եւ իշխանության վրա համատեղ մատ թափ տալու արդյունքում ի վերջո իշխանությունը տեղի տվեց: Կարծում ենք, իշխանությունը պարտավոր է պատասխան տալ ժողովրդին, թե ինչու միայն հիմա որոշեց ազատ արձակել այդ մարդկանց: Եվ վերջապես, պետք է իշխանությունը պատասխանի, թե ինչո՞ւ են հակասում մարտի 1-ի առիթով ձերբակալված անձանց արարքների վերաբերյալ իր նախկին բնորոշումները ներկա գնահատականին»:
«Կապիտալ»-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ասում է. - «Մեր պայքարը չի սահմանափակվելու բոլոր քաղբանտարկյալներին ազատության մեջ տեսնելով։ Ազատ արձակումից հետո իշխանությունները, որոնք անօրինական կերպով, չունենալով որեւէ հիմք, մարդկանց ձերբակալել են միայն եւ միայն նրանց քաղաքական գործունեության համար, իսկ ոմանց էլ պարզապես հանրահավաքներին մասնակցած լինելու համար, պետք է պարտավորվեն կամ ստիպված լինեն նրանցից ներողություն խնդրել, ճանաչել նրանց անմեղությունը եւ փոխհատուցել նրանց կրած վնասները։ Սա ընդունված պրակտիկա է միջազգային հանրությունում եւ սա նախատեսվում է նաեւ մեր տեղական օրենսդրությամբ։ Այսինքն՝ ազատ արձակումն առաջին քայլն է, որից հետո մարդիկ պետք է հասնեն իրենց ոտնահարված իրավունքների վերականգՍնմանը եւ բարոյական ու նյութական վնասների փոխհատուցմանը»։
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ նախագահ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Լրագրողի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում «ցուցմունք» տվեց Սերժ Սարգսյանի դեմ, նա արձագանքում է. - «Միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանը խուճապի մեջ է: Ես կարծում եմ, որ նա ավելի ճիշտ կաներ մի փոքր հապաղեր, զարգացումների ընթացքը տեսներ եւ հետո նոր արձագանքեր: Նրա հոգեվիճակը հնարավորություն չտվեց ավելի խորը մտածելու եւ Սերժ Սարգսյանին մեսիջներ ուղարկելու: Դա ավելի շատ ուղղված էր ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանությանը: Կարծում եմ` Քոչարյանն ասելով, որ խորհրդակցել է վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ, ուզում էր հուշել, որ պատասխանատվությունը կրելու ենք միասին, ինչին շատ արագ հակադարձեց Տիգրան Թորոսյանը: Շատ տեսանելի էր իշխանական վերին օղակներում այս խուճապը: Ամեն մեկը այսօր փորձում է մաքրվել Մարտի 1-ից, բայց դա, բնականաբար, չի հաջողվելու»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իշխանությունների եւ Հայ ազգայի կոնգրեսի «երկխոսության» նախավարժանքը կարծես թե չի ստացվում: Համենայն դեպս` կողմերի դիրքորոշումները այս պահին տրամագծորեն հակադիր են: Իշխանությունները պնդում են, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ Կոնգրեսը հայտարարում է, որ պատրաստ է բանակցել միայն այդ հարցի շուրջ: Բանակցության հիմնարար սկզբունքը երեւի պիտի լինի այն, որ Հայաստանում իշխանությունը ձեւավորվի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով: Բայց արդյո՞ք իմաստ ունի, որ Կոնգրեսը այս հարցով բանակցություններ վարի իշխանությունների հետ: Բանն այն է, որ եթե իշխանությունները այդ թեմայով բանակցություններ են սկսում (ասնեք` «տղավարի» պայմանավորվում են, որ հաջորդ ընտրությունները արդար են լինելու), դա նշանակում է` ընդունում են, որ նախորդ ընտրությունները արդար չեն եղել: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, եւ լավագույն դեպքում բանակցություններին կարող է մասնակցել որպես «դե ֆակտո նախագահ»: Իշխանությունները, հասկանալի է, այդ քայլին չեն գնա: Շատ-շատ` կհայտարարեն, որ նախորդ ընտրությունների ժամանակ եղել են առանձին թերություններ, եւ իրենք խոստանում են ամեն ինչ անել, որ դրանք չկրկնվեն»:

Your browser doesn’t support HTML5