ՆԱՏՕ-ն հերքում է Քադաֆիի ուժերի կողմից իր ռազմանավի ոչնչացման լուրը

ՆԱՏՕ-ն հերքել է հաղորդումներն այն մասին, թե լիբիական կառավարական զինուժին հաջողվել է կործանել դաշինքին պատկանող ռազմանավերից մեկը:

Լիբիայի պետական հեռուստատեսությամբ տարածված այդ լուրը ՆԱՏՕ-ն անվանել է ամբողջությամբ կեղծված: