Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը որոշել է դատի տալ Ադրբեջանի Հանրապետությանը Հայաստանի քաղաքացուն շուրջ երկու տարի անօրինական գերելու ու խոշտանգումների ենթարկելու համար: Մեկ ամիս հետո բողոքը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Բադալյանին Ադրբեջանն այս տարվա մարտին հանձնեց Հայաստանին: Երկու տարի առաջ մոլորվելով անտառում՝ Բադալյանը հատել էր Ադրբեջանի սահմանն ու գերի ընկել:
Փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են երկու գերությունից վերադարձած Արթուրին եւ Ադրբեջանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու վերաբերյալ ստացել են նրա համաձայնությունը:
«Բողոքը միանգամից ուղարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Ադրբեջանի նկատմամբ բողոքը գործնականում չի կարող քննվել Ադրբեջանում», – ասում է փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Սա առաջին դեպքն է, երբ հայկական կողմը որոշում է դատի տալ Ադրբեջանին իր քաղաքացուն խոշտանգումների ենթարկելու համար։
Փաստաբանները պնդում են, որ Ադրբեջանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածը, որում ասվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
Փաստաբանները նշում են, որ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացուն, այն էլ քաղաքացիական անձին զրկել է ազատությունից, ապօրինի պահել է նրան իր տարածքում, անմարդկային վերաբերմունքի է արժանացրել՝ քաղցած պահելով սառը խցում, ենթարկել է պարբերական ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների:
Մինչ բողոքը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբանական գրասենյակը երրորդ երկրի տարածքից նամակներ է ուղարկելու Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել գերության պայմանների վերաբերյալ: Սա Եվրոպական դատարան դիմելու կարգն է, թեեւ Մարուքյանը չի հավատում, որ Ադրբեջանը կպատասխանի իրենց նամակներին։
Ադրբեջանական գերության մեջ երկու տարի անցկացրած Արթուր Բադալյանն ու իր փաստաբանները հավատում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հ օգուտ իրենց որոշում կկայացնի՝ Ադրբեջանից պահանջելով փոխհատուցել կրած հոգեբանական ու նյութական վնասները: Փաստաբանների կարծիքով, դատարանի որոշման կայացման համար մի քանի տարի կպահանջվի: Այն կդառնա նախադեպ այլ դեպքերի համար եւս, նշում են նրանք: