Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալը հերքում է Նյու Յորքի «Սոֆիտել» հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեղադրանքը:
«Նա մտադիր է վճռական կերպով պնդել իր անմեղությունը, նա պնդում է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել», - կիրակի օրը ասել է փաստաբան Բրաֆմանը:
Փարիզում ցնցված են, քաղաքական վերնախավը, հասարակությունը, մամուլը ակտիվորեն քննարկում են համաշխարհային ֆինանսական մայրաքաղաք Նյու Յորքից ստացված լուրն այն մասին, որ 62-ամյա Դոմինիկ Ստրոս-Կանը Նյու Յորքի կենտրոնի ամենագեղեցիկ` Թայմս հրապարակի շրջանում գտնվող «Սոֆիտել» հյուրանոցում փորձել է բռնաբարել շքեղ համարը մաքրող 32-ամյա կնոջը:
Այդ կինը, որի անունը չի հաղորդվում, ասել է, որ Ստրոս-Կանը մերկ վիճակում դուրս է եկել լողասենյակից եւ հարձակվել, կինը մի պահ կարողացել է ազատվել, փորձել է դուրս վազել համարից, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը նրան նորից բռնել է եւ քարշ տալով մտցրել լողարան, որտեղ կրկին փորձել է իր ուզածն անել:
Կինն անմիջապես տեղյակ է պահել հյուրանոցի անվտանգության ծառայությանը, որը եւ ոստիկանություն է դիմել:
Դոմինիկ Ստրոս-Կանն արագ լքել է հյուրանոցը, նույնիսկ բջջային հեռախոսն է մոռացել սենյակում, նա փորձել է հեռանալ Նյու Յորքից։ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանից նա զանգահարել է հյուրանոց եւ հարցրել իր հեռախոսի մասին, այդպես ոստիկանները պարզել են նրա գտնվելու վայրն ու ձերբակալել այն պահին, երբ Փարիզ ուղեւորվող Air France ընկերության ինքնաթիռը արդեն պատրաստվում էր օդ բարձրանալ:
Հյուրանոցի ծառայող կնոջը մանր վնասվածքներով փոխադրել են հիվանդանոց, որտեղ նա բուժօգնություն է ստացել, իսկ Ստրոս-Կանին տարել են ոստիկանության բաժանմունք:
Դոմինիկ Ստրոս-Կանը 2007 թվականին է գլխավորել Արժույթի միջազգային հիմնադրամը։ Նախքան այս միջադեպը ենթադրվում էր, որ սոցիալիստ Ստրոս-Կանը կառաջադրվի Ֆրանսիայում 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը բխում է այն սկզբունքից, որ հարկ է հարգել իրավական ընթացակարգը, որն իրականացնում է ամերիկյան դատարանը, եւ հարկ է հարգել նաեւ անմեղության կանխավարկածի պահանջը: Ուստի, մենք որեւէ մեկնաբանություն այս պարագայում չենք կարող ներկայացնել», - ասել է բյուջեի հարցերով նախարար եւ կառավարության պաշտոնական խոսնակ Ֆրանսուա Բարուենը:
Սոցիալիստական կուսակցության բարձրաստիճան գործիչ Մանուել Վալզը ասել է, թե Դոմինիկ Ստրոս-Կանն իր վաղեմի բարեկամն է։ «Չէի կարող առանց արցունքների դիտել հեռուստառեպորտաժը Նյու Յորքից, դա շատ դաժան էր», - ասել է Վալզը:
Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժում» միության ղեկավար Ժան Ֆրանսուա Կոպը ասել է. - «Այս վիճակում ակամա մտածում ես Ֆրանսիայի վարկի մասին, քանի որ սկանդալն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել»:
Դոմինիկ Ստրոս-Կանի կինը` հեռուստամեկնաբան Անն Սինկլերը անմիջապես հայտարարել է, թե չի հավատում ամուսնուն վերագրվող մեղադրանքին:
Մինչդեռ, ֆրանսուհի գրող եւ լրագրող Տրիստան Բանոն փաստաբանի միջոցով փոխանցել է, որ Դոմինիկ Ստրոս-Կանին դատական պատասխանատվության է կանչելու, քանի որ 2002 թվականին նրանից հարցազրույց վերցնելիս` նրա կողմից սեռական բնույթի հարձակման է ենթարկվել:
Ֆրանսիայում գործարարների շրջանում մեծ հեղինակություն վայելող Les Echos օրաթերի այսօրվա խմբագրականում ասվում է, որ «Դոմինիկ Ստրոս-Կանի կարիերան մեկ ակնթարթում կործանվել է»:
Երկուշաբթի օրը Մանհեթենի քրեական դատարանը պետք է քննի հայցը եւ Ստրոս-Կանին մեղադրանք ներկայացնելու եւ խափանման միջոցն ընտրելու որոշում կայացնի:
Դեռ շաբաթ օրը Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարն օթեւանել է «Սոլիտել» հյուրանոցի շքեղ համարում, որտեղ մեկ օր մնալու գինը 3 հազար դոլար է: Սակայն վերջին գիշերը նա անցկացրել է Նյու Յորքի անհրապուրիչ թաղամասը համարվող Հարլեմում գտնվող նախնական կալանքի հիմնարկի խցում: