Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսօր նամակով դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` հայտնելով, որ նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` 86 օր կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանը, հայտարարել է հացադուլ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի դեմ»:
«Տիգրան Փոստանջյանին պահում են շուրջ 25 քառակուսի մետր բանտախցում, որտեղ գտնվում են եւս 18 կալանավոր: Կալանավորները քնում են հերթափոխով, տարատեսակ խայթող միջատների առատությունից կալանավորները ստիպված են քնել հագուստով: Ծխող եւ չծխող կալանավորները պահվում են նույն բանտախցում: Միջատների խայթոցները առաջացնում են ծանր ալերգիա, դրանց դեմ պայքարի քիմիական նյութերն էլ իրենց հերթին անհնար են դարձնում շուրջ 25 քառակուսի մետր բանտախցում շնչելը: Բանտախցում չեն պահպանվում հիգիենայի բավարար պայմաններ», - իր նամակում գրել է, մասնավորապես, Ստյոպա Սաֆարյանը` պահանջելով «միջոցներ ձեռնարկել վերացնելու ապօրինությունները»:
«Ժառանգություն»-ից տեղեկացնում են նաեւ, որ Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, խնդրի վերաբերյալ ահազանգել է Եվրոպայի խորհրդին:
Արաբկիրի թաղապետարանի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է փետրվարի վերջին` 100 հազար դրամ (շուրջ 270 դոլար) ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով: Գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը, որի պնդմամբ էլ դատարանը բավարարել է Փոստանջյանին կալանելու միջնորդությունը:
«Ժառանգություն»-ը պնդում է, որ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է եւ իրականացվում է նրա քրոջ քաղաքական գործունեության պատճառով: