Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Մինսկի դատարանը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, երկրի արտգործնախարարի նախկին տեղակալ Անդրեյ Սաննիկովին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմով:

Սա անցած տարվա դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցներից առաջինի դատավճիռն է, արձանագրում են միջազգային լրատվամիջոցները:

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը հանդես են եկել սուր քննադատությամբ` Սաննիկովի նկատմամբ կայացված դատավճիռը որակելով քաղաքական հետապնդում եւ սպառնալով պաշտոնական Մինսկի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել: