Պակիստանում ավտոբուսի պայթյունից վեց մարդ է զոհվել

Պակիստանի ոստիկանությունը հաղորդում է, որ առնվազն վեց մարդ է զոհվել երկրի արեւելքում Պենջաբի նահանգում տեղի ուենցած մարդատար ավտոբուսի պայթյունի հետեւանքով:

Շրջանի ոստիկանապետ Աֆզալ Կուսարն ասել է, որ պայթյունի պահին ավտոբուսում ավելի քան 50 ուղեւոր կար:

Միջադեպի մանրամասները ուսումնասիրվում են: