Լիբիայի ապստամբների ներկայացուցիչը ԱՄՆ-ում է

Լիբիայի ապստամբների առաջնորդներից մեկը` Մահմուդ Ջիբրայիլը Միացյալ Նահանգներում հանդիպել է Սպիտակ տան ներկայացուցիչների հետ:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ հանդիպման ընթացքում Ջիբրայիլը առաջարկելու է Միացյալ Նահանգներին ճանաչել ընդդիմադիր անցումային խորհուրդը որպես Լիբիայի օրինական կառավարություն, ինչպես նաեւ ֆինանսական օգնություն հատկացնել ապստամբներին: