Բելառուսում վեց ընդդիմադիրներ դատապարտվեցին ազատազրկման

Բելառուսում ընդդիմության վեց ակտիվիստներ դատապարտվել են ազատազրկման` 2010 թվականի դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ակցիաների կապակցությամբ:

Մինսկի դատարանի վճռով ընդդիմադիր ակտիվիստները մեղավոր են ճանաչվել չարտոնված հավաքներին ու զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: