Դուք այդտեղ եղե՞լ եք
Բողոքի ցույցի մասնակիցները Ալմաթիի կենտրոնական հրապարակում, որ այն ժամանակ կոչվում էր Նոր հրապարակ, 17-18-ը դեկտեմբերի, 1986 թվական
Ղրիմի թաթարները ցույց են անցկացնում Կրասնոդարում, Խորհրդային Միություն, 6-ը մարտի, 1988 թվական
Հարյուր հազարավոր հայեր ցույց են անցկացնում Երեւանում` ի պաշտպանություն Հայկական ԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի միանալու առաջարկության, փետրվար, 1988 թվական
Մոլդովայի Ժողովրդական ճակատի հանրահավաքը` մոլդավերենը որպես պետական լեզու եւ պաշտոնական պետական լեզու սահմանելու մասին նոր օրենքի ընդունման պահանջով, հունիս, 1989 թվական
Ուկրաինայի Ժողովրդական շարժումը հանուն վերակառուցման (ՌՈՒԽ) հանրահավաք է անցկացնում Կիեւում 23-ը սեպտեմբերի, 1989 թվական
Ուկրաինայի Ժողովրդական շարժումը հանուն վերակառուցման (ՌՈՒԽ) հանրահավաք է անցկացնում Կիեւում 23-ը սեպտեմբերի, 1989 թվական
Երեք միլիոն ուկրաինացիներ մարդկային շղթա են կազմել երկրի արեւմտյան Լվով քաղաքից մինչեւ մայրաքաղաք Կիեւ`տոնելով Միասնության օրվա` Ուկրաինայի Ազգային Հանրապետության եւ Արեւմտյան Ուկրաինայի Ազգային Հանրապետության միավորման 71-րդ տարեդարձը
Ցուցարարները հավաքվում են մայրաքաղաք Կիեւի Բոգդան Խմելնիցկի հրապարակում (այժմյան Սոֆիայի հրապարակը)` տոնելով Միասնության օրվա` Ուկրաինայի Ազգային Հանրապետության եւ Արեւմտյան Ուկրաինայի Ազգային Հանրապետության միավորման 71-րդ տարեդարձը, 21-ը հունվարի, 1990 թվական
Արյունալի հուզումներ են բռնկվում Տաջիկստանում, որոնց հետեւանքով 28 մարդ է սպանվում: Իսլամիստները հայտնվում են քաղաքական ասպարեզում, 12-ը փետրվարի, 1990 թվական
Կանայք ողբում են Խորհրդային զորքերի հետ բախումներում Ղարաբաղի անկախության համար մղվող մարտերում սպանված Ռոբերտ Ղազարյանի մահը, 31-ը մայիսի, 1990 թվական
Ուկրաինայի անկախ երիտասարդների միության կազմակերպած «ԽՍՀՄ-ի խորհրդանշական թաղումը», 30-ը սեպտեմբերի, 1990 թվական
Ուկրաինայի ժողովրդական շարժման անդամները հանրահավաք են անցկացնում Կիեւում` պահանջելով Ուկրաինայի անջատումը ԽՍՀՄ-ից, 30-ը սեպտեմբերի, 1990 թվական
Վրաստանի Ազգային գվարդիայի զինվորականը պարում է Թբիլիսիում` հանրապետության անկախության հռչակումից հետո, 10-ը ապրիլի, 1991 թվական
Լեռնային Ղարաբաղում շարունակվող բախումների արդյունքում փախստական դարձած հայ ընտանիքը ժամանում է Երեւանի օդանավակայան, 13-ը մայիսի, 19991
Կոշտ գծի կողմնակիցների` Գորբաչովի դեմ հեղաշրջման փորձը տապալվում է, տանկերը կանգնած են Կալինինի պողոտայում, Մոսկվա, 19-ը օգոստոսի, 1991 թվական
Ցույց` ի պաշտպանություն անկախություն հռչակելու վերաբերյալ Մոլդովայի խորհրդարանի նախագահության որոշման, Քիշնեւ, 27-ը օգոստոսի, 1991 թվական
Բաքվի բնակիչը կացնով պատառոտում է Ռուսաստանի բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի պատկերով պաստառը, 21-ը սեպտեմբերի, 1991 թվական
Բախում Դուբասարիում` Մերձդնեստրի անկախացման կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, 1-ը հոկտեմբերի, 1991 թվական
Տաջիկ ցուցարարները պահանջում են խորհրդարանի խոսնակ Ռահմոն Նաբիեւից հրաժարական տալ` հավասար հնարավորություններ ապահովելու բոլոր թեկնածուների համար նոյեմբերի 24-ի նախագահական ընտրություններում, հոկտեմբեր, 1991 թվական