Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը ձեռքբերում է համարում գյուղացուն տրվող ցածր տոկոսներով վարկերը: Ուրբաթ օրը կայացած ասուլիսում նա հայտարարեց, թե այս տարի գյուղատնտեսության ոլորտում 10 տոկոսի աճ են ակնկալում:
«Կառավարությունը առաջին անգամ այս տարիների ընթացքում քայլեր կատարեց վարկային համակարգում: Գյուղատնտեսության բնագավառում 23 -25-25 եւ նույնիսկ ավելի բարձ տոկոսադրույքներով վարկերի տոկոսադրույքները իջեցվեց: Հանրապետության գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքներում 10 տոկոսը գյուղացիական տնտեսություններն են վճարելու եւ 4 տոկոս սուբսիդավորելու է կառավարությունը», - ասաց Գալստյանը:
Չնայած փոխնախարարի հավաստիացումներին, Արարատի մարզի Ռանչպար սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ գյուղատնտեսական վարկ է վերցրել մի քանի օր առաջ, սակայն` 14 տոկոսով:
«Իրենք ասում են 10 տոկոս է, բայց սուտ են ասում, 14 տոկոս է», - ասաց նա:
Ռանչպար գյուղի (այստեղ հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ են աճեցնում) մոտակայքում գտնվող հակակարկտային կայանը, որ գյուղապետ Մանուկ Օհանյանի խոսքով, տեղադրվել էր անցած տարի աշնանը, ամբողջությամբ ընկղմված է ջրի մեջ, շրջակայքի հողատարածքները եւս ջրով են պատված: Գյուղապետն ասում է, որ կայանը անսարք է, տակը տիղմ է նստած եւ այն չի կարող կրակել:
«Գրություն եմ գրել, տեղյակ եմ պահել, ասել են, որ 2012 թվականին մտցվում է ծրագրի մեջ դրենաժը մաքրելու համար», - ասաց Օհանյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պետությունը օգնում գյուղացուն, Ռանչպարի բնակիչներից մեկը պատասխանեց. - «Մենակ խոսակցություններ են պտտվում, կոնկրետ ոչ մի բան չկա»:
Գյուղապետն էլ ասաց, թե Գյուղատնտեսության նախարարությունը համայնքին վերջերս հատկացրել է ցինկի ֆոսֆատ, որը բաժանվել է գյուղացիներին կրծողների դեմ պայքարելու համար:

Your browser doesn’t support HTML5