Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվում է Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը` «դրսեւորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար», հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական խորհրդին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը մանրամասնում է, որ «կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որեւէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է»: