«Առավոտ»-ի խմբագիր գրում է. - «Երբ մարդը բերանը բաց է անում` իր հակառակորդի կամ պարզապես իր չհավանած անձնավորության հասցեին ինչ-որ տհաճ բան ասելու, նա պետք է մտածի, թե որքան ժամանակ է իր այդ ասածը արդիական լինելու: Երեկ, օրինակ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ բաներ է ասել երկխոսության թեմայով: Սակայն նման դատողություններից հետո Կոնգրեսի առավել արմատական կողմնակիցները` որոշակի դառնությամբ, իսկ իշխանության ճատագովները` չարախնդությամբ «կռիսական» հարց են տալիս. «Բա ո՞ւր մնացին ավազակապետերը, մոնղոլները ու հատկապես թաթարները»: Եվ չես կարող ասել, որ այդ հարցը իմաստազուրկ է. ի՞նչ երկխոսություն ավազակների հետ` նրանց տեղը բանտում է, իսկ մոնղոլ-թաթարներինը` հավանաբար, ինչ-որ տափաստաններում: Իհարկե, ասածս վերաբերում է ոչ միայն առաջին նախագահին, այլեւ բոլոր մարդկանց, ովքեր հրապարակային խոսք են ասում` նաեւ, բնականաբար, ինձ: Մանավանդ` հաշվի առնելով մեր կովկասյան տաքարյուն խառնվածքը, եկեք այնպես խոսենք, որ հետագայում նստվածք չմնա` ոչ միայն դիմացինի, այլեւ հասարակության մեջ»:
«Երկիր»-ը գրում է. - «Իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ սկսված «երկխոսության» սլաքները իրականում ուղղված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Ստեղծվող իրավիճակը Սերժ Սարգսյան - ԲՀԿ հարաբերությունները ճշտելու, սրբագրելու խնդիր կարող են առաջացնել: Սակայն նոր հասունացող իրավիճակում ԲՀԿ-ն կորցնում է իր կարգավիճակը եւ այն պահպանելու երաշխիքը, որովհետեւ հիանալի հասկանում է, որ «երկխոսությունը» տեղի է ունենում հենց իր շահերի հաշվին: Պատահական չէ, որ նախագահի` ՀԱԿ-ին ուղղված համագործակցության առաջարկին անմիջապես հետեւեցին ԲՀԿ-ի երկրորդ էշելոնի ներկայացուցիչների հայտարարությունները այն մասին, թե հակված են գալիք խորհրդարանական ընտրություններին գնալ առանձին ցուցակով: Չնայած սա կոալիցիոն հուշագրի տառին եւ ոգուն բացարձակապես հակադրվող մոտեցում էր, սակայն եթե երկխոսության խորացման դեպքում ԲՀԿ-ն շարունակի իր ներկայիս կարգավիճակով մնալ կոալիցիայի ներսում ու համաձայնի ընտրությունների գնալ կոալիցիոն միասնական ցուցակով, վերջնականապես օեկացվելու է»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում զարգացումներ, որոնք անգամ իմիտացիոն լինելու պարագայում չեն կարող զգալի հետք չթողնել ներքին կյանքի հետագա դասավորությունների համար: Եվ դրա վկայությունն այն է, որ ներքաղաքական գործընթացում կարծես թե ավելի ու ավելի ակնհայտ է դառնում Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունից ազատվելու եւ նրա ստվերից դուրս գալու Սերժ Սարգսյանի մղումը: Ինքնին հասկանալի է, որ սահմանազատումը տվյալ դեպքում ենթադրում է ավելի լավը երեւալու տրամաբանություն, հակառակ պարագայում սահմանազատման իմաստն է կորում ընդհանրապես: Հետեւաբար, անկախ այն շարժառիթներից ու պատճառներից, որոնք Սերժ Սարգսյանին ստիպում են գնալ այդ քայլին, քայլն ինքնին չի կարող նշանակալի ազդեցություն եւ հետք չթողնել ներքաղաքական զարգացումների տրամաբանության վրա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի քայլերն ինչ որ մարգինալ քաղաքական ուժի կամ հասարակական կազմակերպության չեն վերաբերում կամ առնչվում, կամ ուղղված: Խոսքը Հայաստանի պատմության մի կարեւոր ժամանակահատվածի մասին է, որն ասոցիացվում է Ռոբերտ Քոչարյան անվան, ոճի, մտածողության, տեսակի հետ: Հետեւաբար այդ ամենից սահմանազատվելու ընդգծված քաղաքականության մեկնարկը ինքնին ենթադրում է բավական լուրջ պատասխանատվություն բոլոր իմաստներով, եւ բոլոր դեպքերում»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո արտահերթ ընտրությունների շուրջ բանակցությունները ձախողվում են (իսկ դա շատ հավանական է), այդ դեպքում Կոնգրեսը ցանկացած պահի կարող է դիմել արմատական քայլերի (որովհետեւ «երկրորդ փուլի» պահանջները չեն կատարվել): Ըստ երեւույթին հենց այս հեռանկարն էլ հաշվի առնելով` Կոնգրեսի ղեկավարները պնդում են, որ մայիսի 31-ից հետո համաժողովրդական շարժման համար փայլուն հնարավորություններ են ստեղծվելու: Ինչո՞ւ: Որովհետեւ քայլի հերթը Սերժ Սարգսյանինն է, իսկ նա ինչ էլ անի, դրանից Կոնգրեսի դիրքերը միայն ուժեղանալու են: Ընդ որում, քանի դեռ նա քայլ չի արել, նրա քարոզչամիջոցները կարող են օգտվել առիթից եւ փորձել այդ ընթացքում խարխլել Կոնգրեսի հեղինակությունը, բայց դա որեւէ նշանակություն չունի, որովհետեւ այսպես թե այնպես Սերժ Սարգսյանը պարտավո'ր է քայլ կատարել»:
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ 2008-ի մարտի 1-2- դեպքերի եւ դրանց պատճառների մասին պատմող փաստավավերագրական «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը նախօրեին գրություններ է ուղարկել հայկական հեռուստաընկերություններին. - «Երեւանում հեռարձակվող բոլոր 11 եւ Գյումրիում հեռարձակվող «Գալա» եւ «Ցայգ», Վանաձորի «Լոռի հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեններին Տիգրան Պասկեւիչյանի գրության հետ միասին ուղարկվել է նաեւ ֆիլմի մեկական օրինակ: Բոլորին առաջարկվել է առաջիկա մեկ ամսում հնարավորություն ստեղծել իրենց եթերում եւ կինոդահլիճում կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը: Գրությունում հատուկ նշվել է, որ ֆիլմի ցուցադրման համար անհրաժեշտ վճարումը երաշխավորվում է»:

Your browser doesn’t support HTML5