Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը հայտարարել են միջուկային անվտանգության ոլորտում իրենց համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ժամկետը 7 տարով երկարաձգելու մասին:
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Դենիել Փոնեմանը հայտարարել է, որ համաձայնագրի ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա երկու երկրներին կանխել վտանգավոր միջուկային սարքավորումների եւ նյութերի հայտնվելը այսպես ասած «վատ ձեռքերում»: