Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել Լիբիա զորախումբ ուղարկելու մասին որոշումը

Այսօր Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել այդ երկրի կառավարության որոշումը` Լիբիա զորախումբ ուղարկելու մասին:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, պաշտոնական Անկարան ցանկանում է, որպեսզի իր զինված ուժերը մասնակցեն Լիբիայի նկատմամբ սահմանված ծովային էմբարգոյի ապահովման գործընթացին, ինչպես նաեւ աջակցեն այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործողություններին: