«Բոլորս ունենք մեր մեջ գաղտնի մի մոխրաման, որտեղ թաքցնում ենք ծխած մեղքերը», - կարծում է 21-ամյա ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը, ով հայ երիտասարդի սեղանի մոխրամանն ու նրա գաղտնի կյանքի թաքնված մոխիրներն է էկրան բարձրացնում իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմում, որ անվանել է «Մոխրաման»:
«Մոխրաման» է կոչվում ֆիլմի գլխավոր հերոսի` Նարեկի վիրտուալ տիրույթը. այստեղ նա կուտակում է իր թաքուն մտքերն ու զգացմունքները, որոնք ռեժիսոր ու սցենարի հեղինակ Լիլիթը առօրյայի մոխիրներ է համարում:
Լիլիթը պնդում է, որ «Մոխրաման»-ը մոխրագույն չէ, քանի որ ինքը լավատես է եւ այս ֆիլմն էլ նախատեսել է որպես հանդիսատեսի հայելի, որի շնորհիվ անգամ մոխրացած հոգեվիճակից կարելի է գեղեցիկ դուրս գալ:
Գործած մեղքերի մոխիրներում իրենց իրականությունը փնտրող գլխավոր հերոսների դերերը Լիլիթը վստահել է իր ընկերներին` դերասաններ Արսեն Գրիգորյանին եւ Լիլի Էլբակյանին:
«Մոխրաման»-ի նկարահանումները կատարվել են 2009-ի ամռանը` 20-25 օրերի ընթացքում, իսկ մոնտաժը, ֆինանսական խնդիրների պատճառով, ձգձգվել է մոտ երկու տարի: Ի վերջո, Լիլիթին աջակցել է մայրը` Էմմա Մովսիսյանը, ով ֆիլմի պրոդյուսերն է:
Մարտի 26-ից Լիլիթ Մովսիսյանի «Մոխրաման»-ը կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնի էկրանին:

Your browser doesn’t support HTML5