Թուրքիայում հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն եւ գրող Մեհմեդ Գյուլերը 2010 թվականի սեպտեմբերին սկսված դատավարության արդյունքում այս տարվա մարտի 10-ին դատապարտվել են «KCK թղթապանակ. գլոբալ պետություն եւ քրդերը առանց պետության» գրքում «Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզչության» համար:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն` Զարաքոլուին ավելի քան 7 տարվա ազատազրկում է սպառնում հիշյալ գրքի հրատարակման համար, որը արգելվել եւ բռնագրավվել է անցած տարվա մայիսին` Դիարբեքիրի Գրքի տոնավաճառում հրապարակումից անմիջապես հետո:
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հիշեցնում է, որ Ռագըփ Զարաքոլուն եւ նրա կինը` Այշեն 1970-ականներից սկսած հետապնդումների են ենթարկվել Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար:
Զարաքոլուի նկատմամբ նոր հետապնդումը, ինչպես ընդգծել է Եվրոպայի Հայ դատի ատենապետ Հիլդա Չոբոյանը, վկայում է, որ «թուրք առաջնորդների հայտարարությունները Ժողովրդավարության եւ Ազատ խոսքի ուղղությամբ դրական փոփոխության վերաբերյալ մտացածին են»:
Ռագըփ Զարաքոլուն այս տարվա փետրվարին այցելել էր Հայաստան, որտեղ Ազգային գրադարանում պարգեւատրվեց Հակոբ Մեղապարտի անվան մեդալով ու շնորհակալագրով: