Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ին ներկայացրել է, թե ինչու մարտի 17-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ինքը չի մոտեցել եւ չի ողջունել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին. - «Որովհետեւ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց Եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. - «Սատանան կործանում է թե' ծոմապահին, թե' նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում»: Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչեւէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - « Էս էն հրապարակն է, ուր առաջինը մտավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Էս էն հրապարակն է, ուր երկրորդը մտավ Տեր-Պետրոսյանը: Էս էն հրապարակն է, ուր երրորդը մտավ Տիգրան Կարապետիչը... Այո, պետք է համարել, որ Ազատության հրապարակի նորագույն պատմությունը սկսվում է մարտի 15-ից, երբ այստեղ մտավ «Ժառանգության» առաջնորդը, որն այսօր էլ շարունակում է «Ծոմ ազատության» հացադուլը: Իսկ երկու օր անց` մարտի 17-ին, հրապարակը «վերանվաճեց» ՀԱԿ-ը: Երեկ արդեն իր մի քանի հարյուր համակիրների հետ հրապարակ մտավ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Հրապարակի նորագույն պատմության սկիզբը փառահեղ է հենց նրանով, որ ցույց է տալիս տարբեր օրերին ու «իրարից անկախ» այստեղ մտած առաջնորդների փոխհարաբերությունները, դրանցով պայմանավորված հետագա «զարգացումները», ընդդիմության միավորվել-չմիավորվելու խնդիրը եւս «առարկայանում» է այստեղ` կապված հրապարակ առաջնորդների ելումուտի հետ եւ այլն: Մի խոսքով, հրապարակի նորագույն պատմության մեկնարկը հրաշալի է` սովամահությունից մինչեւ երգ ու պար»:
«Չափազանցված հեռանկարներ» վերտառությամբ հոդվածում «Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - « Ըստ ամենայնի, կարծես թե հստակ է դառնում, որ Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումները եռանկյունի են լինելու` իշխանություն, Հայ ազգային կոնգրես եւ մի երրորդ բեւեռ, որն ուրվագծվում է այժմ: Խոսքը Տիգրան Կարապետյան, Դաշնակցություն եւ «Ժառանգություն» բեւեռի մասին է: Դա, թերեւս, բխում է իշխանության շահից, քանի որ Հայաստանում ինչքան էլ ընդդիմությունը համաձայն լինի խաղի շախմատային կանոնների եւ ինչքան էլ իշխանությունը գնա դրան ընդառաջ, այդուհանդերձ չկա այն իշխանական համակարգը, որը համարձակվի ուժեղ ընդդիմության դեմ մնալ մեն-մենակ: Ահա թե ինչու իշխանությունը որքան էլ նստի Կոնգրեսի հետ շախմատային սեղանի առաջ, միեւնույն է, կփորձի մինչեւ վերջ չպահել այդ կանոնները եւ երրորդ կողմ էլ ներգրավել: Պարզապես նկատելի է, որ տվյալ պարագայում կարող է առաջանալ «երրորդ բեւեռի» եւ իշխանության շահի ներդաշնակություն, ինչն էլ կարող է բերել փոխադարձաբար ներդաշնակ գործողությունների: Գաղտնիք չէ, որ այդ երրորդ բեւեռում խնդիրներ կան Կոնգրեսի հետ: Այստեղ ամենեւին չեմ ուզում քննարկել այդ խնդիրների օբյեկտիվությունն ու սուբյեկտիվությունը, քննարկել, թե ով է ճիշտ կամ սխալ: Ընդամենը արձանագրում եմ փաստը, որ կան խնդիրներ, եւ այդ ուժերն այդ առումով իշխանության հետ որոշակիորեն ներդաշնակ շահ ունեն»:
«Խորհրդարանական ընտրություններին մնացել է ուղիղ մեկ տարի: Իշխանությունը քափ քրտինքի մեջ համոզում է, թե լրջորեն վերամշակում է Ընտրական օրենսգիրքը, հանրային քննարկումներ կազմակերպում, խելոք գաղափարներ արտահայտում, կուտակված խնդիրների լուծման հավաստիացումներ անում; Ընդդիմությունն էլ շարունակում է պնդել խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը», - խմբագրականում գրում է «Երկիր» թերթը` շարունակելով. - «Եվ այս պայմաններում Արմավիրում կազմակերպվեցին համայնքնապետի հերթական ընտրություններ, որոնք դարձյալ ունեցան 1995 թվից սովորական դարձած խայտառակ ընթացք: Այս ընտրությունները նորից ապացուցեցին, որ իշխանությունը արդար ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարություններից այն կողմ չի անցնում: Արմավիրի ընտրությունները խոսքը գործով ապացուցելու հիանալի առիթ էր, սակայն այս հնարավորությունը եւս բաց թողնվեց: Ընդդիմությունն էլ հայտարարում է ընտրությունների միջոցով իրավիճակը փոխելու անհրաժեշտության մասին, բայց հանրահավաքային խանդավառությունը ընտրական մեխանիզմների վերածելու ուղղությամբ համարժեք քայլեր չի ձեռնարկում: Իսկ դա երկարատեւ աշխատանք է պահանջելու: Այս ընթացքը ոչ մի հույս չի ներշնչում, որ մեկ տարուց մենք կունենանք նորմալ ընտրություն եւ, որ ավելի կարեւոր է, քաղաքակիրթ հետընտրական գործընթաց»:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մեկնաբանը գրում է. - «Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հսկայական պատվիրակություն հետեւը գցած, Բելգիայում խելոք-խելոք ճառեր էր արտասանում` հույս ունենալով նոր վարկեր «կպցնել», Հայաստանում մարդիկ փորձում էին հասկանալ` երկրի վիճակը պարզապես ծա՞նր է, ահավո՞ր ծանր է, թե՞ դեռ փրկվելու շանսեր կան: Բանն այն է, որ մեր ազգային վիճակագրական ծառայությունն այլեւս չի հրապարակում համախառն ներքին արդյունքի ամսական ցուցանիշները: Իշխանությունները որոշել են դրա փոխարեն հրապարակել «տնտեսական ակտիվության ինդեքսը»: Բնականաբար, ոչ մեկը կարգին չի հասկանում, թե դա ինչ է, բայց ամեն դեպքում` գեղեցիկ է հնչում»:

Your browser doesn’t support HTML5