Ֆրանսերենն ավելի խորն արմատներ է ձգում Հայաստանում

Արմեն Աշոտյան և Անրի Ռենո

Կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերով նախարարության միջեւ համաձայնագիր ստորագրվեց, որի նպատակն է համագործակցության միջոցով խթանել հայ աշակերտների եւ ուսանողների հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ:
Համաձայնագիրը ստորագրել են Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Այս համագործակցությամբ ակնկալվում է դպրոցներում ստեղծել ֆրանսերենի դասավանդման հատուկ դասարաններ, դեսպանատան հետ համատեղ պատրաստվում են լուծել ֆրանսերեն լեզվով դասագրքերի հարցը:

Այս տարվա ընթացքում Արմեն Աշոտյանը պատրաստվում է հանդիպում ունենալ Ֆրանսիայի ԿԳ նախարարի հետ եւ քննարկել հետագա համագործակցությունը:

Նունե Մարտիրոսյան